ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մեր ԵԼՔ-ը մենք ենք՝ բոլորով

Մեր ԵԼՔ-ը մենք ենք՝ բոլորով
25.12.2016 | 13:28

«Հանրապետություն» կուսակցության նախագան Արամ Սարգսյանը «Լուսավոր Հայաստանի», «Հանրապետության», «Քաղաքացիական պայմանագրի» դեկտեմբերի 12-ին կնքված և օրերս «ԵԼՔ» անվանված դաշինքի անվան ընտրության մասին «Հանրապետության» Ֆեյսբուքի էջում /Hanrapetutyan Party/ գրել է.

«ԵԼՔԸ մենք ենք
ԵԼՔ-ը Աստվածաշնչի ամենահիմնական և ամենահուսադրող գրքերից մեկի կարճ, բայց կատարյալ գտնված անվանումն է: ԵԼՔ-ը հրեա ժողովրդի համար ստրկությունից ազատվելը, սեփական երկիր ու հայրենիք ունենալն էր, իսկ մեզ՝ հայերիս համար, ԵԼՔ-ը Հայաստանը ապահով, բարեկեցիկ և զարգացող երկիր դարձնելն է: Հայաստանում բնակվողներիս միակ ԵԼՔ-ը ընտրությունները որպես ճիշտ և խաղաղ միջոց օգտագործելն է ու այս անցյալում մնացած` հետամնաց համակարգից ԵԼՔ-ը անցնցում ազատվելն է: Սփյուռքահայերի համար էլ ԵԼՔ-ը Հայաստան վերադառնալն է, կամ հայրենիքում գործ ու տուն ունենալը:
Մեր ԵԼՔ-ը մենք ենք, ժողողովուրդ ջան: Համոզված ու վստահաբար եմ ասում ձեզ: Մենք՝ բոլորով: ԵԼՔ-ը մեր վախերից մեզ ազատելն է, մեր անկախությունը ինքնուրույն ապահովելը, երկիրը Հայրենիք դարձնելը: Համ էլ ասեմ, որ ԵԼՔ բառում հույս ու Աստված կա...»։

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ